HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը մասնակի կփոխհատուցի աշնանացան ցորենի մշակության ծախսերը․ կհատկացվի 2,5 մլրդ դրամ

Հայաստանի բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի փոխհատուցում կտրամադրվի աշնանացան ցորենի մշակության ծախսերի համար: Որոշումն ընդունվեց Կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում:

Հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվեն սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի ծախսերը:

1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը:

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը նշեց, որ 2022-ին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1 մլրդ 200 մլն դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1 մլրդ 225 մլն դրամ։

Բացի այդ, պարտադիր մոնիթորինգ կիրականացվի համայնքների կողմից, իսկ մարզպետարանները կիրականացնեն ընտրանքային մոնիթորինգ։ Մոնիթորինգի իրականացման համար համայնքներին կտրամադրվի մինչև 5000 հա-ի մոնիթորինգի դեպքում փոխհատուցված գումարի 3%-ը, իսկ 5000 հա-ից ավելի դեպքում՝ փոխհատուցված գումարի 5%-ը, որի համար 2022-ին, ըստ կանխատեսումների, կպահանջվի 72 մլն 750,000 դրամ։

Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ ծրագրի բյուջեն 2022-ին կկազմի 2 մլրդ 497 մլն 750,000 դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter