HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանը 100 մլն դոլարի վարկային համաձայնագիր կկնքի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր կկնքի։ Կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ նախագծի՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։

«Վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

​Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը ներառում է՝

  1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,
  2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,
  3. պետական գնումների համակարգի արդիականացումը,
  4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,
  5. Կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,
  6. ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,
  7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter