HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են զբոսաշրջային ոլորտին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է ճանաչողական այցով Երևանում գտնվող Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի և ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ քաղաքապետի խորհրդականը հյուրերին է ներկայացրել զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու ընթացիկ տարում զբոսաշրջային առումով հետաքրքրություն ներկայացնող մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումները։ Որպես զբոսաշրջության ոլորտի կարևորում ՝ քաղաքապետի խորհրդականն առանձնացրել է քաղաքապետարանի աշխատակազմում տուրիզմի առանձին բաժնի առկայությունը, որն զբաղվում է ինչպես ոլորտի ռազմավարական ծրագրերի մշակմամբ, այլև Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված միջոցառումների իրականացմամբ ու ծրագրերի իրագործումով։ Հյուրերի ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան-սիրթի տուր» ծրագիրը։

Հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությամբ կողմերը, գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, առաջիկայում ճանաչողական ու գործնական փոխայցելություններ կիրականցնեն։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter