
Հայկական կողմին է փոխանցվել 10 զինծառայողի մարմին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին: Այս մասին «Հետք»-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Մարմինները սահմանի որ հատվածից են փոխանցվել հարցին, խոսնակն ասաց, որ առայժմ մանրամասներ չի կարող հայտնել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել