HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իտալիայի խորհրդարանի երկու պալատները հաստատել են Ջորջա Մելոնիի կառավարության կազմը

Իտալիայի խորհրդարանի վերին պալատը (Սենատ) հաստատել է այդ երկրի կառավարության նոր կազմը, որը գլխավորում է Ջորջա Մելոնին։ Italy24-ի փոխանցմամբ՝ կողմ է քվեարկել 115 սենատոր, դեմ՝ 79-ը, ևս 5 մարդ էլ ձեռնպահ է մնացել։

Դեռ երկու օր առաջ համանման գործընթաց տեղի էր ունեցել նաև խորհրդարանի ստորին պալատում, որտեղ կառավարությանը ևս վստահության քվե էր տրվել։ Արդյունքում, Մելոնիի օգտին կողմ են քվեարկել բավարար թվով խորհրդարանականներ, որոնք անդամակցում են իշխող աջ կենտրոնամետ կոալիցիային։ Այն միավորում է Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» և «Լիգա» կուսակցությունները ու «Առաջ Իտալիա» դաշինքը։ Ներկայիս գումարման խորհրդարանում կոալիցիան մեկ երրորդով ավելի քիչ ներկայացուցիչ ունի, քան նախորդում (400 պատգամավոր և 200 սենատոր)։

Քվեարկությանը նախորդել է Մելոնիի ծրագրային ելույթը։ Ելույթի ընթացքում Մելոնին ներկայացրել է տնտեսության և արտաքին քաղաքականության ոլորտներում իր կառավարության հիմնական առաջնահերթությունները, հայտարարել հյուսիսատլանտյան քաղաքական ուղենիշին իր հավատարմությունը և Ուկրաինային օգնության շարունակումը։ Ելույթ ունենալով Սենատում՝ Մելոնին նաև նշել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելուն չի օգնի ոչ կապիտուլացիան, ոչ էլ հրապարակներում խաղաղ ցույցերի անցկացումը։ 

Արդյունքում, Մելոնին դարձել է առաջին կինը, որը կղեկավարի իտալական կառավարությունը։

Լուսանկարը՝ AP Photo/ Andrew Medichini

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter