«Լինենք երեխաների կողքին»
Շնորհավոր hունիսի 1՝ երեխաների իրավունքների պաշտպանության օր:
«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի «Դեռահաս աղջիկների ծրագիր»-ը նախաձեռնում է աննախադեպ միջոցառում՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանությանը:
«Լինենք երեխաների կողքին» խորագիրը կրող միջոցառումը տեղի կունենա հունիսի մեկին՝ ժամը 16:00՝ Կարապի լճի շրջակայքում (Առնո Բաբաջանյանի արձանի մոտ):
Միջոցառման շրջանակներում դեռահաս աղջիկները կբարձրաձայնեն ծնող-երեխա փոխհարաբերությունների ներկայիս խնդիրների մասին: Հաշվի առնելով մեր հասարակաությունում վերջին ժամանակներում դեռահասների շրջանում տեղի ունեցող սահմռկեցուցիչ իրադարձությունները՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը կարևոր է համարում խոսել, երեխաներին հնարավորություն տալ արտահայտվել այն խնդիրներից, որոնք բարդեցնում են երեխա-ծնող փոխհարաբերությունները:
«Լինենք երեխաների կողքին» միջոցառման շրջանակներում մասանկից դեռահասները ծնողներին կբաժանեն թռուցիկներ, որտեղ նշված են իրենց մտատանջություններն ու ցանկությունները՝ ուղղված երեխաների և ծնողների փոխհարաբերություններին, իրենց խնդրանքը ծնոնղերին՝ լինելու իրենց կողքին, խոսելու իրենց հետ: Մասնակիցները անուշադրության չեն մատնի նաև երեխաներին՝ իրենց փուչիկներ և քաղցրավենիք նվիրելով:
Եկե´ք միասին օգնենք երեխաներին՝ խոսել իրենց ծնողների հետ և լսված լինել նրանց կողմից:
«Կանանց ռեսուրսային կենտրոն»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել