HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը համաձայն է ՌԴ ներկայացրած սկզբունքներով աշխատել Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ․ վարչապետ

Հայաստանը համաձայն է Ռուսաստանի ներկայացրած սկզբունքների հիման վրա աշխատել Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Այս մասին «Թվիթերում» գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների և պարամետրերի հիման վրա աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման ուղղությամբ, և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- գրել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter