HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը

Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը:

Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ համերաշխության, ինչպես նաև նրանց հայանպաստ շարունակական ու ակտիվ գործունեության համար։

ԱԳՆ հաղորդմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ֆրանսիացի պատգամավորների հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց ունեցած ներդրումը։

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ տնտեսական, խորհրդարանական ու ապակենտրոնացված համագործակցության շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականներն ու սկզբունքային դիրքորոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter