HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մաթևոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստ

Փոխվարչապետ Համարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը, որին մասնակցում էին ինչպես խորհրդի անդամները, այնպես էլ միջազգային գործընկերները և հասարական կազամակերպությունների ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետն ընդգծել է խորհրդի նշանակությունը, որը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ և անվտանգ միջավայրի ապահովմանը:

Օրակարգային հարցերը ներառել են STEM ուղղվածությամբ բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կանանց ներգրավածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՏՏ ոլորտում կանանց ներգրավածությունը խթանող միջոցառումները և առաջարկները, ՀՀ զինված ուժերում կանանց լիարժեք և բովանդակային ներգրավման հիմնախնդիրները և այլ ոլորտին առնչվող հարցեր։

Արձագանքելով քննարկվող հարցերին՝ փոխվարչապետը նշել է, որ շարունակական կրթության միջոցով և կառուցողական ու հասցեական մոտեցմամբ պետք է քայլ առ քայլ մոտենանք խորհրդի հիմնական նպատակների իրագործմանը և պետության ու հասարակության միջև ձևավորենք այնպիսի երկխոսություն, որ գենդերային հավասարության ապահովումը մեր երկրում դառնա օրինաչափ գործընթաց, իսկ խոչընդոտների հաղթահարումը՝ ճկուն։

Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարության սկզբունքներին՝ Համբարձում Մաթևոսյանը շեշտել է, որ գենդերային հավասարությունը բոլոր բնագավառներում խթանելու համար պետք է ստեղծվի և ներդրվի այնպիսի գործուն մեխանիզմ, որը հանրության շրջանում կապահովի պետական աջակցությամբ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականցվող ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացումը, իսկ այս ուղղությամբ իրականացվող միջոցառումներին մասնակից լինելը կդառնա համակարգված ու թիրախավորված գործընթաց, ինչն էլ կօգնի մեզ, գնահատելով առկա վիճակագրությունը, ծրագրերն ավելի հասցեական դարձնել և հետագա գերակայությունների սահմանման հարցում ավելի թիրախային լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter