HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Ժամանակն» ընդդեմ «Գլենդել Հիլզի». վերաքննիչը որոշումը կհրապարակի հունիսի 14-ին

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը քննեց «Ժամանակ» օրաթերթի (Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի) վերաքննիչ բողոքն ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի:

Բողոքում թերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը նշում է, որ «Գլենդել Հիլզը» իր հայցապահանջի մեջ որևէ գումարային պահանջ չի ներկայացրել, այլ դրա մասին բանավոր է հայտնել: Հետագայում «Գլենդել Հիլզի» և «Ֆեմիդա» փաստաբանական գործակալության միջև պայմանագիր է կնքվել, համաձայն որի` «Գլենդել Հիլզը» պարտավորվել է «Ֆեմիդա» գործակալությանը վճարել 500 հազար դրամ, սակայն այդ պայմանագրում որևէ կերպ չի նշվել, որ այդ գումարը վճարվում է ընկերության շահերը ներկայացնելու համար: Բողոքաբերը նշում է, որ դատարանը, չունենալով գրավոր որևէ ապացույց փաստաբանական ծախսի վերաբերյալ, վճռել է գումար բռնագանձել թերթից 300 հազար դրամի չափով՝ որպես փաստաբանի  վարձատրություն:

Նիկոլայ Գրիգորյանն այնուհետև նշում է, որ հրապարակված վիճարկվող հոդվածում «ինքնափլուզում» բառով լրագրողը հայտնել է իր գնահատողական դատողությունը: Ըստ բողոքաբերի՝ լրագրողը այդպես է գրել՝ նկատի ունենալով, որ այն փլուզվել է առանց որևէ մեկի միջամտության: Փաստաբանը նշում է, որ պատասխանողը ընդհանուր առմամբ պատրաստ է եղել տպագրել նոր հոդված, եթե հայցվորի կողմից  այն տարընթերցման տեղիք էր տվել, ինչպես նաև ավելացնում է, որ դատարանի վճռով պատասխանողից բռնագանձման ենթակա գումարը անհամաչափ է, քանի որ պատասխանող ընկերությունը ֆինանսապես ծանր վիճակում է գտնվում, ինչն էլ կարող է հանգեցնել կազմակերպության սնանկացման:

Թերթի ներկայացուցիչը գտնում է, որ դատարանի վճիռը պետք է բեկանվի և ուղարկվի նոր քննության:

Պատասխանում «Գլենդել Հիլզի» ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը նշել է, որ հայցվորի կողմից գումարային պահանջի մասին հիմնավորում դատարանին ներկայացվել է թե՛ գրավոր և թե՛ բանավոր: Ա. Սարդարյանը նշում է, որ տպագրված հոդվածն ընթերցողների շրջանում ստեղծել է այնպիսի պատկերացում, որ բնակարանը ավերվել է, մինչդեռ լրագրողը պետք է ներկայացներ հավաստի տվյալներ: Ա.Սարդարյանը նշում է, որ հայցվորը դեպքից անմիջապես հետո պաշտոնապես պարզաբանում է տվել՝ հայտարարելով, որ շինարարական որևէ չափանիշով տեղի ունեցածը որպես փլուզում չի որակվել: Հայցվորը դատարանին խնդրեց մերժել վերաքննիչ բողոքը:

Այսպիսով դատարանը կողմին հարցեր չունենալու պատճառով դատական ակտի հրապարակման օր նշանակեց հունիսի 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter