HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 30-ին, ժամը 10:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Հ․-ի դին (ծնված 1992 թ.), սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter