
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին մասնակցել է բնակչության շուրջ 33%-ը․ Արտակ Բեգլարյան
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովուրդի կզմակերպած հանրահավաքին մասնակցել է շուրջ 40,000 քաղաքացի։
«Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:
Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների»,- գրել է նա:
Նշենք, որ Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի ժամանակ ընդունել է հայտարարություն։
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել