HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին մասնակցել է բնակչության շուրջ 33%-ը․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովուրդի կզմակերպած հանրահավաքին մասնակցել է շուրջ 40,000 քաղաքացի։

«Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:

Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների»,- գրել է նա:

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի ժամանակ ընդունել է  հայտարարություն։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter