
Նալբանդյան 106/1 հասցեում փորվում է նորակառույցի հիմքը (վիդեո)
Նալբանդյան 106/1 հասցեում՝ նախկին մանկապարտեզի տարածքում, վերսկսել են շինարարական աշխատանքները, հինգհարկանիների անմիջական հարևանությամբ կարող է վեր հառնել նորակառույց բազմահարկ: Հարակից շենքերի բնակիչների բողոքները շարունակում են օդում կախված մնալ: Նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր երկրաշարժի դեպքում բազմահարկը կարող է թուլացնել իրենց շենքերի սեյսմակայունությունը, այդ տարածքով ջրատարներ են անցնում, ինչը նույնպես երերուն է դարձնելու նորակառույցի հիմքերը, բացի այս ամենը՝ բնակիչներին անհանգստացնում է այն, որ բազմահարկը ամբողջությամբ կզրկի իրենց արևի լույսից:
Հիշեցնենք, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի՝ 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության՝ «կառուցվող բազմաբնակարան շենքի» նախագծային փաստաթղթերը դեռևս մշակված և համաձայնեցված չեն, սակայն այսօր առավոտվանից արգելափակված շինհրապարակ է բերվել շինտեխնիկա, որի միջոցով փորվում է ապագա նորակառույցի հիմքը, ոչնչացվում է կանաչ գոտին:
Մեկնաբանել