HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սոչի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Սոչի, որտեղ այսօր եռակողմ հանդիպում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ալիևը Սոչի է ժամանել Պուտինի հրավերով:

Մինչ այս պահը ադրբեջանական կողմը որևէ կերպ չէր հաստատել կամ պաշտոնական հայտարարություն չէր տարածել՝ Սոչիում եռակողմ բանակցություններին Ալիևի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Արդեն իսկ Սոչի է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մինչ եռակողմ հանդիպումը Փաշինյանը առանձնազրույց կունենա Ռուսաստանի նախագահի հետ։

Ռուսական ձևաչափով վերջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերին Սոչիում։ Այն տեղի էր ունենում Սյունիքում ակտիվ ռազմական գործողություններից հետո, երբ կողմերը սկսել էին կիրառել հրետանի և զրահատեխնիկա։ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ սկսում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ։

Ակնկալվում է, որ նոյեմբերին Փաշինյանը և Ալիևը եռակողմ հանդիպում կունենան նաև Բրյուսելում, այս անգամ արդեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ժամանակ։ Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս էր հայտնել, որ «կողմերը մոտենում են խաղաղությանը»։

«Հուսով եմ, որ աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Ես գնահատում եմ այս ոլորտում Շառլ Միշելի աշխատանքը։ Որովհետև, ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ կայացել են եռակողմ հանդիպումներ, և ամեն անգամ մենք մոտ ենք խաղաղությանը»,- ասել էր Ալիևը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter