HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման հարցում:

Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի եւ նախագծերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter