HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2022 թվականին թույլտվություն է տրվել 47 պեղման հայտի

2022 թվականին ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստերում քննարկվել են 2021 թվականին տրված 50 հնագիտական պեղման թույլտվությունների հիման վրա ներկայացված հաշվետվությունները: Պեղումներ իրականացնելու համար թույլտվություն է (բաց թերթիկ) տրվել 2022 թվականին կատարվելիք 47 պեղման հայտի:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ պեղումներ են իրականացվում Երևանի Կարմիր բլուր հնավայրի (հնագետ՝ Միխայիլ Բադալյան), Արարատի մարզի Հայանիստ գյուղի «Ոսկեբլուր» վաղ բրոնզեդարյան բլուր բնակատեղիի (հնագետ՝ Ռուբեն Բադալյան), Արարատի մարզի Հնաբերդ գյուղի Դվին քաղաքատեղի, Ստորին բերդի (հնագետ՝ Համլետ Պետրոսյան), Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր կացարանի (հնագետ՝ Կարեն Ազատյան) տարածքներում:

Ներկայում պեղումներ են ընթանում նաև Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի 17-18-րդ դդ. մատուռի և Բարաբաթում (Պառավաթումբ) բանավանի Սուրբ Հռիփսիմե (17-19-րդ դդ.) եկեղեցու (հնագետ՝ Լևոն Մկրտչյան) տարածքներում:

 

Գլխավոր լուսանկարում՝ Կապան համայնքի, Բարաբաթում (Պառավաթումբ) բանավանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու պեղումներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter