HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին կմեկնի Իրան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին նախատեսում է այցելել Իրան։ Այցը կայանում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը։

«Նիկոլ Փաշինյանը մեր երկրի նախագահի հրավերով մտադիր է վաղն այցելել Թեհրան երկկողմ բանակցություններ վարելու համար»,- IRNA գործակալությանը հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի քաղաքական հարցերով փոխղեկավար Մոհամադ Ջամշիդին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Փաշինյանը Երևանում հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ։ Ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, իրանական դիվանագիտության ղեկավարը Փաշինյանին Ռայիսիի անունից հրավիրել էր այցելել Թեհրան։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter