HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացօթյա ծխից ազատ գոտու բացման միջոցառում՝ Սիրահարների այգում

Ծխախոտի օգտագործումը հանդիսանում է հիվանդացության, հաշմանդամության և մահացության թիվ մեկ կանխարգելվող պատճառն ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ յուրաքանչյուր երկրորդ երեխայի առողջությունն աշխարհում վտանգվում է երկրորդային ծխի ազդեցության հետևանքով:  Հայաստանում երեխաներն ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը ինչպես տանը, այնպես էլ հանրային վայրերում: Այսպես, օրինակ, ըստ երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման վերաբերյալ համաշխարհային հարցման՝ Հայաստանում յուրաքանչյուր 10 դեռահասից 9-ի տներում ծխում են իրենց ներկայությամբ, իսկ 8-ը՝ ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը հանրային վայրերում:

Անդրադառնալով ծխելու և երկրորդային ծխի հիմնախնդրին՝ Պողոսյան պարտեզները, որը հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական գիտությունների ֆակուլտետը և  «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը նախաձեռնել են  «Ուրախ խաղահրապարակ, որտեղ չեն ծխում» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է Սիրահարների այգու տարածքում գտնվող բացօթյա սրճարանի մի հատվածը, մանկական խաղահրապարակը և դրան հարող տարածքը դարձնել ծխախոտի ծխից ազատ գոտի: 

Բացօթյա ծխից ազատ գոտու բացման միջոցառումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, Սիրահարների այգում: Մասնակիցներին սպասվում են մի շարք խաղեր, մրցույթներ և անակնկալներ: Միջոցառմանը կմասնակցի նաև DJ Vakcina-ն (The Laboratory):

Միջոցառման սկիզբը ժ.13:00-ին:

Արուսյակ Հարությունյան

«Հայսատանն առանց ծխախոտի» դաշինքի համակարգող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter