HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հե՜յ, ո՞վ կա այդտեղ

2022 թ.-ի հունիսի 30-ին, երեք ամիս տևած հացադուլից հետո, «Արմենիա» ԲԿ-ում մահացավ 50-ամյա Արմեն Հարությունի Մնացականյանը:

Նա 2020 թվականի հունվարի 1-ին Երեւանի Սարի Թաղում վիճաբանել էր Ռոբերտ Փափազյանի հետ, դանակահարել նրան: Տուժողը չէր մահացել:

Մնացականյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար։ Մնացականյանն իրեն մեղավոր չէր ճանաչել:

2021 թվականի հունվարի 12-ին Երեւանի Առաջին ատյանի դատարանը  նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ որոշելով  պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանը փոխել է վճիռը՝ Մնացականյանին դատապարտելով երեք տարի ազատազրկման: Երեք ամիս գտնվելով ՔԿՀ-ում՝ այդ ողջ ընթացքում Մնացականյանը հացադուլ է արել: Ինչն էլ պատճառ է դարձել առողջության հետ կապված նախկինում որևէ խնդիր չունեցած դատապարտյալի մահվան: Ըստ նրա ընտանիքի անդամների և փաստաբանի՝ եթե անհրաժեշտ բուժօգնություն ու հոգեբանական աշխատանք տարվեր, Արմեն Մնացականյանը  ողջ կմնար:

«Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ֆիլմն անդրադարձել է ՔԿՀ-ներում հացադուլի դեպքերին, մասնավորապես, հացադուլի պատճառով դատապարտյալի մահվան դեպքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter