HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը ազդարարում են Երևանում համայնքային ոստիկանության ներդրման մասին

Այսօր ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանությունում կազմակերպվել էր հանդիպում` Հայաստանի մայրաքաղաք Երևանում հունիսի 1-ից ներդրվող համայնքային ոստիկանության նոր մոդելի վերաբերյալ:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի` որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ներդրմանը և իրագործմանը: ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր աջակցությունը Երևանում նոր մոդելի կիրառման գործում»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:

Նախատեսվում է ստեղծել համայնքային ոստիկանական ստորաբաժանումներ քաղաքում, որտեղ կներգրավվեն մոտ 300 ոստիկանններ: ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ս.թ. մարտ ամսին կազմակերպվել են երեքշաբաթյա գործնական դասընթացներ համայնքային ոստիկանությունում ներգրավված ոստիկանների համար:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հավելեց. «Համայնքային ոստիկանությունը ոստիկանական գործունեության յուրահատուկ ուղղություն է, որը հիմնված է ոստիկանության և համայնքի սերտ համագործակցության վրա և նպատակ ունի արդյունավետորեն լուծելու համայնքի խնդիրները և նրան մատուցել որակյալ ոստիկանական ծառայություն»:

Այսօրվա միջոցառման ընթացքում Երևանի ոստիկանական բաժինների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացվեցին «Համայնքային ոստիկանության ոլորտում ներգրավված ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույցը», որը մշակել էր Միացյալ Թագավորությունից համայնքային ոստիկանության փորձագետ Դեյվիդ Այենսոնը` ԵԱՀԿ աջակցությամբ:  Ուղեցույցը կիրառման տեսակետից հարմար միջոց է` հասկանալու համար համայնքային ոստիկանության ոլորտում առաջավոր միջազգային փորձը` Հայաստանի ոստիկանական պրակտիկայի համատեքստում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter