HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կարո Փայլանին

Նախագահականի մամուլի ծառայությունը հայտնում է որ, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան:

Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին:

Կարո Փայլանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter