HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալին

Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիին:

ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման շուրջ։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԱՄՆ և, մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցության դերը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն Էրին Էլիզաբեթ ՄըՔիին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքնով ստեղծված իրավիճակը: Մտքեր են փոխանակվել ՀՀ տուժած սահմանամերձ գոտիներում հումանիտար բնույթի հարցերը հասցեագրելու ուղղությամբ հնարավոր փոխգործակցության շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter