HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հազարան բլբուլ» մանկապետանեկան մրցույթ-փառատոնն ընթացի մեջ է

Հունիսի 2-ին, 3-ին եւ 4-ին Համազգային պետական թատրոնում կանցկացվի «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը: Փառատոնի առաջին փուլն անցկացվել է մայիսի 14-30-ին Երեւանում, մարզերում եւ Արցախում: Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է ներկայացրած 26 երաժշտական բեմադրություններից լավագույն 10-ը, որոնք կմրցեն 5 մրցանակային հորիզոնականները զբաղեցնելու համար:

Մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնն առաջին անգամն է անցկացվում Հայաստանում: Այն նպատակ ունի բարձրացնելու Հայաստանում եւ Արցախում բնակվող երեխաների գեղագիտական ճաշակը, նրանց մոտեցնելու արվեստին: Այս փառատոնը նպաստեց, որ 625 երեխաներ իրենց կարողությունները փորձեն երգարվեստում, թատերարվեստում եւ պարարվեստում: Փառատոնին մասնակցել են ինչպես արվեստի եւ երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները, որոնցից երկուսն անցել են երկրորդ փուլ:

Փառատոնի հեղինակ Նաիրա Ներսիսյանը նշում է, որ իրենք չէին ակնկալում, թե մեր պատանիներն ու երեխաները կարող էին այսքան լավ հանդես գալ բեմում. «Երեխաները եւ երգում են, եւ խաղում են, եւ պարում են, հիանալի շոու է սպասվում մեզ»:

Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, հանդես կգան եզրափակիչ գալա համերգում, որը տեղի կունենա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հաղթողներին որպես մրցանակ կհանձնվեն Գուրգեն Գադաչիկի հեղինակային աշխատանքները:

Անկախ մրցույթի արդյունքներից` փառատոնը մեծ ոգեւորություն է առաջացրել ամբողջ Հայաստանի եւ Արցախի տարածքում. «Որոշ տեղերում հատուկ նոր մյուզիքլներ են գրվել այս մրցույթի համար, այնպես որ լինելու են նաեւ պրեմիերաներ»,- ասում է հիմնադրամի նախագահ Նելլի Սարգսյանը:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter