HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարիի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից։

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը՝ երկրի համար առանցքային բարեփոխումների շրջանակներում և շնորհակալություն հայտնել ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղություններով Հայաստանին տրամադրված աջակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter