HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը հաղթում է Իսրայելի խորհրդարանական ընտրություններում

Իսրայելում Լիկուդ կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հաղթում է Քնեսետի ընտրություններում։ Այդ մասին գրում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով քվեաթերթիկների 97 % հաշվարկին։

Ընտրություններին մասնակցել է Իսրայելի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 66,3 %-ը։ Գործակալությունը նշում է, որ ընտրելու իրավունքից օգտվել է 4,5 միլիոն մարդ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1999 թվականից ի վեր։

The Times of Israel-ն էլ գրում է, որ նախնական տվյալներով Քնեսետի 120 մանդատից 65-ը բաժին կհասնի Նեթանյահուի կուսակցությանը։ Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ ընտրության արդյունքները կարող են փոփոխվել, քանի որ դեռևս չեն հաշվարկվել, այսպես կոչված, երկակի ծրարներով քվեները, որոնք գցել են ուժային կառույցների աշխատակիցները, բանտարկյալները, հաշմանդամություն ունեցող անձինք, դիվանագետները, արտասահմանում աշխատողները։

Ինչպես գրում է The Times of Israel-ը, Իսրայելի խորհրդարանում նոր կոալիցիան կազմված կլինի Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունից, աջ ուղղափառ Շաս կուսակցությունից և Թորայի միացյալ հուդայականություն կուսակցությունից, ինչպես նաև Կրոնական սիոնիզմ աջ ծայրահեղական կուսակցությունից։ Պարբերականի պնդմամբ՝ եթե արդյունքներն էականորեն չփոխվեն, դա կդառնա «Նեթանյահուի ցնցող վերադարձը»։

Հոկտեմբերին Նեթանյահուն հայտարարել էր, որ դեմ է հանդես գալիս Կիևին իսրայելական զենքի փոխանցմանը, որովհետև «այն կարող է հայտնվել հրեական պետության թշնամիների ձեռքում»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Իսրայելի ներկայիս քաղաքականությունը «խոհեմ է» և ներառում է փախստականների ընդունում և մարդասիրական օգնության տրամադրում։

«Զենքի հարցում միշտ հավանականություն կա, և դա եղել է կրկին և կրկին, որ զենքը, որը մենք մատակարարում էինք մի մարտի դաշտում, վերջնարդյունքում հայտնվում է Իրանի ձեռքում և կկիրառվի մեր դեմ»,- ասել էր Նեթանյահուն։

Լուսանկարը՝ news.sky.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter