HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սաուդական հատուկ ծառայությունների պնդմամբ՝ Իրանը պատրաստվում է հարվածել Սաուդյան Արաբիային

Սաուդյան Արաբիայի իշխանությունները Միացյալ Նահանգներին են տրամադրել հետախուզական տվյալներ, համաձայն որոնց Իրանը պատրաստվում է հարվածներ հասցնել թագավորության թիրախներին, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքին, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականները։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

«Մենք մտահոգված ենք այդ սպառնալիքով և մշտական կապի մեջ ենք Սաուդյան Արաբիայի հետ՝ ռազմական և հետախուզական ալիքներով։ Մենք առանց երկմտելու կպաշտպանենք տարածաշրջանում մեր և մեր գործընկերների շահերը»,- հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։

WSJ-ն գրում է, որ Սաուդյան Արաբիայի և մերձավորարևելյան մյուս երկրների զինված ուժերը, ինչպես նաև ԱՄՆ-ն, բերվել են բարձր պատրաստակամության վիճակի։ Հետախուզության տվյալներով՝ հարձակումները կոչված են զանգվածային ցուցյերից շեղելու իրանական հասարակության ուշադրությունը, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահվանից հետո։ 

Հոկտեմբերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին Սաուդյան Արաբիայից պահանջել էր, որ պարսկերենով հեռարձակվող և նրան պատկանող հեռուստաընկերությունները, դադարեցնեն հեռարձակել Իրանում բողոքի ցույցերը։ «Սա մեր վերջին զգուշացումն է, որովհետև դուք այդ մեդիաների միջոցով խառնվում եք մեր ներքին գործերին»,- հայտարարել էր նա։ Սեպտեմբերի վերջից ծավալվող բողոքի ցույցերի հրահրման մեջ Իրանի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին ու Իսրայելին։

Սեպտեմբերի վերջին Իրանը բալիստիկ հրթիռներով և դրոններով հարվածներ էր հասցրել Իրաքյան Քուրդիստանին։ Reuters գործակալության տվյալներով՝ զոհվել էր 13 մարդ, վիրավորվել 58-ը։ Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը գրել էր, որ իրանական հարձակումների թիրախները եղել են քրդական զինված կազմավորումների և իրանական արտաքսված ընդդիմադիր կուսակցությունների շտաբ-գրասենյակները և ճամբարները։

Լուսանկարում՝ ամերիկացի զինվորականը Սաուդյան Արաբիայում/Andrew Caballero-Reynolds/Pool via AP, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter