HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանի պնդմամբ՝ Շոլցը փոխել է իր վերաբերմունքը Պուտինի նկատմամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փոխել է իր վերաբերմունքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Էրդողանի խոսքերն իր թվիթերյան միկրոբլոգում մեջբերել է թուրքական Daily Sabah թերթը։

«Բարձր դիվանագիտությունը որոշիչ նշանակություն ունի խնդիրների լուծման համար։ Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Շոլցը մեկ ամիս առաջ լրիվ այլ դիրքորոշում ուներ Պուտինի նկատմամբ և հիմա փոխել է այն Ռուսաստանի նկատմամբ՝ նշելով երկխոսության կարևորությունը»,- հայտարարել է Էրդողանը։

LIVE — Erdoğan: Leaders' diplomacy is crucial to solve issues. Even German Chancellor Scholz had completely different stance on Putin month ago and has changed his stance on Russia, emphasizing common ground

— DAILY SABAH (@DailySabah) November 2, 2022

Թուրքիայի նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի և Ռուսաստանի առաջնորդների հետ նոյեմբերի 2-ին առանձին հեռախոսազրույցներից հետո։ Այդ երկրների առաջնորդների հետ քննարկման հիմնական թեման ուկրաինական նավահանգիստներից ցորենի արտահանումն էր։

Հոկտեմբերին Կրեմլը հայտարարել էր, որ Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «վերջին շրջանում ցանկություն չունեն ինչ-որ կերպ լսել ռուսական կողմի դիրքորոշումը», ինչպես նաև՝ մասնակցել միջնորդական ջանքերին, այդ իսկ պատճառով «նրանց հետ շփումները նվազել են»։

Հոկտեմբերի 6-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ինքը միակ առաջնորդն է, որը «բաց երկխոսություն է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»։

Լուսանկարը՝ tagesschau.de-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter