HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը՝ հրավառությունների մասին. դրանք արգելված են 23.00-ից հետո

Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը: Հրավառությունները ժամը 23.00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը. հաճախ ականատես ենք և՛ կեսգիշերային, և՛ ավելի ուշ ժամի հրավառությունների:

Իհարկե, տոնախմբությունն ուրախ հրավառությամբ եզրափակելն արգելված չէ, բայց ուրախության տերը պետք է հիշի ոչ միայն իր, այլև ուրիշների իրավունքների մասին. չէ՞ որ շրջակայքում մարդիկ են ապրում` ծերեր, հիվանդներ, երեխաներ, կանայք, որոնց գիշերային անդորրը խախտվում է հրավառությամբ` չխոսելով արդեն հնարավոր ավելի ծանր հետևանքների մասին:

Ցավոք, այս իրողությունը երբեմն չեն ընկալում և իրավունքի ու պարտականության սահմանը խախտում են նաև զվարճանքի վայրերի սեփականատերերն ու պատասխանատուները:

Այս իրավիճակն այլևս անհանդուրժելի է, և ընդառաջելով քաղաքացիների բազմաթիվ բողոքներին` ոստիկանությունը հետևողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու, խախտումները կանխելու, օրինախախտներին պատասխանատվության կանչելու գործում:

Եվ այնուամենայնիվ, համակեցության կանոնների պահպանման հարցում հաջողության գրավականը ոչ թե կանխարգելումն ու պատիժն են, այլ հանդուժողականությունը, փոխադարձ հարգանքն ու օրինապահությունը:

Ոստիկանությունը պատրաստակամ է այս դաշտում սերտորեն համագործակցելու բարի կամքի տեր բոլոր կառույցների ու քաղաքացիների հետ:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

Aram
Sireli hayrenakitsner, this would be a first step of being considerate to others after hours

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter