HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանն ամփոփել է պետնախարարի պաշտոնում իր գործունեությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին հանդես է եկել պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսով:

Արտակ Բեգլարյանը մի շարք ուղղություններով ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված համակարգային ձեռքբերումները, անդրադարձել առանձին խնդիրների ու բացթողումների՝ ճգնաժամային իրավիճակում առանձին ոլորտների կենսունակության ու հասարակության վարքագծի դիտանկյուններից:

Հետպատերազմյան իրավիճակում ստանձնելով պատասխանատվությունը՝ Արտակ Բեգլարյանը առանձնացրել է հատկապես սոցիալական, կրթական, առողջապահական ու բնակարանային ոլորտներում իրականացված պետական քաղաքականությունը:

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ Հայրենիքին ու ժողովրդին ծառայելու հնարավորության ու վստահության համար: Նա նշել է, որ շարունակելու է պետական ծառայությունը՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել ցանկացած պատասխանատվություն իր կարողությունների ու փորձի շրջանակում:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ պատրաստ է առավելագույնս աջակցել պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի գործունեությանը: Պետական նախարարի պաշտոնում իր լիազորություններն ավարտող Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ակտիվ համագործակցության և հանրային վերահսկողության միջոցները կենսունակ պահելու համար: Ասուլիսի ամբողջական տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումներով՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter