HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 անձի մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ի վարույթի շրջանակներում ձերբակալվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը

Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, 2022թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

«Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter