Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վենետիկ- Երևան- Վենետիկ երթուղով
Wizz Air ավիաընկերությունը 2023թ. հունվարի 12-ից մեկնարկելու է Վենետիկ- Երևան-Վենետիկ երթուղով կանոնավոր չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել