HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին համագործակցության հուշագիր է ստորագրել

Նոյեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի պայմանավորել են իրականացնել «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից։

ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը: 

Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում անհանգստացնող արագությամբ ատելության խոսքի ծավալման փաստը, ներառյալ՝ մեդիայով ու համացանցային այլ ռեսուրսներով: Կողմերը համաձայնել են, որ ատելության խոսքը կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ նման խոսքով թիրախավորված անձանց, խմբերի ու ընդհանուր առմամբ հասարակության համար: 

Պաշտպան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին համագործակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter