HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Ռուբեն Վարդանյանի խորհրդական

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։ Այս մասին Առաքելյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Արցախյան պատերազմից հետո յուրաքանչյուր առիթ օգտագործել եմ Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման հարցում իմ բաժին պատասխանատվությունը ստանձնելու։ Ցավոք, պատերազմից երկու տարի անց էլ Արցախը շարունակում է ունենալ մեծ նվիրման կարիք՝ պատմական այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարելու համար։

Ի աջակցություն Արցախի պետք է ապրել Արցախում, աշխատել Արցախում, գնալ Արցախ, աշխատել Արցախի համար... Ռուբեն Վարդանյանի առաջարկով ժամանակավորապես տեղափոխվել եմ Արցախ՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հանուն Արցախի։

Իմ գործունեության հիմնական հատվածն անցնելու է Արցախում՝ որպես պետական նախարարի խորհրդական։ Վստահ եմ՝ մեզ հաջողվելու է ամրապնդել Արցախի հայկականությունը, արցախցու՝ իր հողում ապրելու հավերժականությունը։

Այլևս ոչ մեկ, ոչ մի տեղ չպետք է կասկածի տակ դնի այս ճշմարտությունները։ Արցախը կա և մնալու է հայկական»,-գրել է Առաքելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter