
Տանզանիայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
Տանզանիայում Precision Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
ÚLTIMA HORA: Avión de pasajeros cae en el Lago Victoria en Tanzania; se desconoce si hay víctimas pic.twitter.com/HBUfjIZu6S
— BNO Noticias (@BNONoticias) November 6, 2022
Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 43 մարդ, որից 39-ը ուղևոր և 4-ը՝ անձնակազմի անդամ։ Ավելի վաղ նշվում էր 26 մարդու փրկվելու մասին։ Սկզբում նշվում էր, որ փրկվածների թվում են նաև երկու օդաչուները, սակայն ավելի ուշ Տանզանիայի վարչապետը հայտարարեց, որ նրանք զոհվել են։
Աղետի ականատեսների խոսքով՝ ջուրն ընկած ինքնաթիռի ուղևորներին առաջինը օգնության են հասել ձկնորսները, որոնք գտնվել են դեպքի վայրից ոչ շատ հեռու։ BBC-ն գրում է, որ նրանք կարողացել են օգնել մարդկանց շնորհիվ բորտուղեկցորդուհու գործողությունների, որը բացել էր հետնամասի դուռը։
Պարբերականը գրում է, որ ավիավթարի պատճառ էր դարձել վատ եղանակը։ Ավելի ուշ անձրևը դադարել է, ինչը հնարավորություն է տվել իրականացնել փրկարարական աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Տանզանիայի խոշորագույն Դար էս Սալամ քաղաքից Մվանզու քաղաք չվող ինքնաթիռն այսօր առավոտյան ընկել էր Վիկտորիա լիճը։
Լուսանկարը՝ horseedmedia.net-ից
Մեկնաբանել