HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան հարձակում է նախապատրաստում Խերսոնի ուղղությամբ

Ուկրաինայի զինված ուժերը զրահամեքենաներ և տանկեր են կենտրոնացնում Խերսոնի ուղղությամբ ու հարձակման են նախապատրաստվում։ Այդ մասին հայտարարել է Խերսոնի մարզի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչ Կիրիլ Ստրեմոուսովը։

Նա կադրեր է ցուցադրել, որտեղ երևում է զրահամեքենաների շարասյունը։ «46-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի VAB, Husky TSV, «Козак-2» զրահամեքենաների շարասյունը գտնվում է Խերսոնի մարզի Դավիդով Բրոդի շրջանում»,- նշել է Ստրեմոուսովը։ Օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչը ևս մեկ անգամ նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել Խերսոն քաղաքի բնակչության տարհանում։

Նախօրեին Ստրեմոուսովը իր տելեգրամյան ալիքում տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ հայտարարել էր, որ Խերսոնում մտցվում է շուրջօրյա պարետային ժամ։ Ավելի ուշ, ինչպես նկատել էր «Дождь»-ը, Ստրեմոուսովը խմբագրել էր իր գրառումը։ Այնտեղ հայտնվել էր մեկ այլ տեսանյութ, որտեղ որևէ խոսք չկար պարետային ժամի մասին։

Մեկ օր առաջ Ստրեմոուսովը «Соловьев Live»-ի եթերում հայտարարել էր, որ ռուսական զորքերը, ենթադրաբար, կլքեն Դնեպրի աջ ափը։ Ավելի վաղ, Խերսոնի մարզի բռնազավթված հատվածի «վարչակազմը» հայտարարել էր Դնեպրի վրայով տրանսպորտային հաղորդակցության դադարեցման մասին։

Մինչ այդ, մարզի օկուպացիոն իշխանությունները հայտարարել էին, որ նոյեմբերի 6-ից Խերսոնի մարզի Կախովսկի շրջանի բնակչությանը ստիպողաբար կսկսեն տարհանել։ Մարդկանց նաև կոչ էին արել տարհանվել ինքնուրույն «ռազմական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով»։ Հոկտեմբերի 31-ին նրանք Դնեպրից 15 կիլոմետրով ընդլայնել էին տարհանման գոտին։ Նույն օրը Ստրեմոուսովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզի Բերիսլավի ուղղությամբ հարձակվել էին ռուսական զորքերի ուղղությամբ։

Լուսանկարը՝ slovoidilo.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter