HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շարմ էլ Շեյխում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովը

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ 

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Շարմ էլ Շեյխի միջազգային կոնգրես կենտրոնում։ Բացման արարողության ժամանակ ՄԱԿ-ի համաժողովի նախագահությունը փոխանցվել է Եգիպտոսին, որն ընդունում է ներկայիս միջազգային համաժողովը։ Շարմ էլ Շեյխի համաժողովի նախագահ է ընտրվել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին։

Համաժողովի ընթացքում, որը կտևի մինչև նոյեմբերի 18-ը, Շարմ էլ Շեյխում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնք կապված են համաժողովի օրակարգի հետ։ Դրանցից ամենանշանակալին կլինի աշխարհի առաջնորդների գագաթնաժողովը։ Նոյեմբերի 7-ին և 8-ին աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես կգան հայտարարություններով, որտեղ կներկայացնեն իրենց դիրքորոշումը և իրենց երկրների տեսլականը բնապահպանության, ռեսուրսների խնայման, սննդի ապահովման, տարերային աղետների դեմ պայքարի, կանաչ էներգիայի վերաբերյալ։

Համաժողովի կազմկոմիտեի տվյալներով՝ Շարմ էլ Շեյխի համաժողովին կմասնակցեն ավելի քան 120 երկրների առաջնորդներ, ինչպես նաև տարբեր երկրների մոտ 45 000 պատվիրակ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և լրագրողներ։

Լուսանկարը՝ AP Photo/Peter Dejong

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter