HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնավոր այցով Գյումրի է այցելել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը

Մասնավոր այցով Գյումրի է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ հյուրընկալել է դեսպանին։

«Նորին Գերազանցություն տկն. Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։ 

Ի թիվս այլ հարցերի, տկն․ դեսպանի հետ քննարկել ենք համատեղ կրթական ծրագրերի իրականացման, մոդելային մեկ դպրոցի օրինակով ֆրանսերենի խորացված ուսուցմանն առնչվող հարցեր»,- գրել է մարզպետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter