HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալժիրը ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Ալժիրը ԲՐԻԿՍ-ին անդամակցությանպաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին, РИА Новости գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ալժիրի ԱԳՆ միջազգային գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Լեյլա Զարուկին։ 

Դեռ այս տարվա օգոստոսին Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբուն հայտարարել էր ԲՐԻԿՍ-ին իր երկրի անդամակցության պատրաստակամության մասին՝ նշելով, որ դրա համար առկա են գրեթե բոլոր պայմանները։ Ավելի ուշ, արաբական այդ երկրում ՌԴ դեսպան Վալերյան Շուվաևը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ կազմակերպությանն Ալժիրի անդամակցությանը։

Ինչպես սեպտեմբերին նշել էր ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, 15 երկիր այս կամ այն ձևով ԲՐԻԿՍ-ին միանալու հետաքրքրություն է հայտնել։ Նա նշել էր, որ կազմակերպությանն անդամ երկրների առաջնորդները ամռանը հանձնարարել էին մշակել նոր անդամների ընդունման գործընթաց։ Ընդ որում, Ռյաբկովն ընդգծել էր, որ Մոսկվան ողջունում է կազմակերպության ընդլայնման հեռանկարը, սակայն արագ որոշումներ չպետք է ակնկալել։

Հունիսի վերջին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը ևս ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել։ Նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը։ Չինաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերի դեպարտամենտի ղեկավար Լի Կեսինը նշել էր, որ կան մի քանի երկրներ, որոնք «թակում են միության դռները»։ Այդ երկրների թվում են Ինդոնեզիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արգենտինան։ 

Ներկայումս տնտեսական այս միությանը անդամակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter