HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի Պաշտպանության նախարարը հայտարարել է NASAMS և Aspide ԶՀՀ-ների մատակարարման մասին

NASAMS և Aspide զենիթահրթիռային համալիրները հասել են Ուկրաինա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ 

Look who’s here!
NASAMS and Aspide air defence systems arrived in Ukraine!
These weapons will significantly strengthen #UAarmy and will make our skies safer.
We will continue to shoot down the enemy targets attacking us.
Thank you to our partners: Norway, Spain and the US. pic.twitter.com/ozP4eXhgOg

— Oleksii Reznikov (@oleksiireznikov) November 7, 2022

«Ուկրաինայում են NASAMS и Aspide ԶՀՀ-ները։ Այս զենքերը նշանակալիորեն կամրապնդեն ուկրաինական բանակը և մեր երկինքն առավել անվտանգ կդարձնեն։ Մենք կշարունակենք խոցել թշնամական թիրախները, որոնք հարձակվում են մեզ վրա։ Շնորհակալություն մեր գործընկերներին՝ Նորվեգիային, Իսպանիային և ԱՄՆ-ին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ռեզնիկովը։ Ընդ որում, նա չի մանրամասնել, թե քանի ԶՀՀ է մատակարարվել Ուկրաինա։

Հոկտեմբերի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել NASAMS տեսակի առաջին երկու զենիթահրթիռային համալիրները։ Այն միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ է։

Նոյեմբերի 2-ին էլ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել էր, որ շուտով Ուկրաինայի զինված ուժերը Իսպանիայից կստանան Aspide ԶՀՀ-ի մարտկոց և Hawk տեսակի ՀՕՊ չորս համակարգ։

Լուսանկարը՝ defence-ua.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter