HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍՆ-ը մոտ 3 միլիարդ դրամ է հատկացրել գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար

ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը:

«Այս տարի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման  համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ շուրջ 2 միլիարդ 933 միլիոն դրամ:  Մրցույթը հայտարարվել էր 2022 թվականի հունիսի 1-ին:

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին նույն մրցույթի շրջանակում տրամադրվել էր 1 միլիարդ 354 միլիոն դրամ, իսկ դրանից առաջ կազմակերպված մրցույթներում ամենամեծ հատկացումը շուրջ 300 միլիոն դրամ է կազմել:

Ցանկում ընդգրկված է 15 գիտական կազմակերպություն, ֆինանսավորվել է 28 հայտ: Ձեռք բերված սարքավորումները տեղակայվելու են այն կազմակերպություններում, որոնք ներկայացրել են մրցութային հայտերը, սակայն,  մրցույթի պայմանների համաձայն, դրանցից օգտվելու հնարավորություն կունենան նաև  գիտական գործունեություն իրականացնող շահառու այլ կազմակերպություններ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter