HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնագրային և վիզաների վարչությունում գործելու է էլեկտրոնային հերթագրում

Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Նոյեմբերի 14-ից 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։

Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը՝ «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու դիմիումի ներկայացում» կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար։

Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։

Մեկնաբանություններ (34)

Լիլիթ
Իմ այդին գողացել են ։
Անահիտ
Ինչպեսհերթագրվել,Նուբարաշեն վարչական շրջանի անձնագրայինում
Արևիկ
Նույնականացման քարտի տրամադրում
Արմինե
Փոխել անձնագիրը
Vardan
Այդի ստանալու համար
Արա
Անձնագիրս կորցրել էմ ինչպես օնլաին գրանցվեմ ոի նորհ ստանամ
ԼԻԼԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Անձնագիրս կորցրել եմ։ 4 ամիս է չեմ գտնում
Սարգիս Ղիմոյան
Ելքի վիզա
Համլետ Համբարձումյան
Անձնագրի փոփոխում
Սաթենիկ
Բարև ձեզ վիզայի համար եմ դիմում
Արթուր Մաճկալյան
անձնագիր
Խալաթյան Վարդան
Նոր անձնագիր
Սերինե
Գրանցվել վիզայի համար
Լիլիթ
Բարև ձեզ ես հաշվառման համար եմ ուզում դիմել ինչպես գրանցվել
Ծաղիկ
Անձնագիր
Սիրանուշ
Ստանալ վիզա
Վարսենիկ
Հաշվառման հասցե
Arman Abrahamyan
Վիզա ստանալու դիմում
ԱՂԱՍԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Տղաս՝ Դավիթ Գումբերտ Աղասու Մինասյանը,ծնվել է 18․10․2017 թ-ին Ֆրանսիայի Հանրապետությունում,այժմ բնակվում է Ֆրանսիայում,ցանկաննում ենք ՀՀ-ի քաղաքացիություն ստանալ երեխայի համար,ես գտնվում եմ ՀՀ-ում,իսկ տղաս մոր հետ Ֆրանսիայում,ցանկանում եմ դիմել անձնագիր ձեռք բերելու համար,խնդրում եմ ասեք ինչ փաստաթղթեր են պետք,ցանկանում եմ նաև հերթագրվել։Շնորհակալություն
Armine
Անձնագրեր փոխել
Մարիամ
ստանալ երեխաների համար անձնագիր վիզա
Աննա
Անձնագիր ստանալու համար
Նունե
Ելքի վիզա
Արմինե
Նույնականցման քարտի վերաթողարկում
Աստղիկ
Անձնագրիս ժամկետը լրացել է ցանկանում եմ նոր անձնագիր ստանալ։
Մարինե
Բարև Ձեզ, խնդրում եմ գրեք որ կայքով օնլայն հերթագրվել:
Թեհմինա
Բարև ձեզ ես ունեմ Արցախի գրանցում ուզում եմ երեխաներիս անձնագիր հանել
Անաիդա Գուրգենի Սարկիսյան
Խնդրում եմ գրանցել։ՌԴ քաղաքացի է,ցանկանում է ձեռք բերել ՀՀ անձնագիր եվ քաղաքացիություն։
Գուրգեն Ռուբենի Սարկիսյան
ՌԴ քաղաքացի է,ցանկանում է ձեռք բերել ՀՀ անձնագիր եվ քաղաքացիություն։
Ալվարդ
Սօց քարտեզի համար ուզում ստանալ
Համլետ
Փոխել անձնագիր
Սուսաննա Գրիգորյան
Ուզում եմ ստանալ Հայաստանի քաղաքացիությույ
Արփինե
Ուզում եմ Երևանի գրանցում ստանալ։
Նունե
անձնագրի հերթագրում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter