HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավոր Ազրոյանի խոսքով` վարչական դատարանի ծանրաբեռնվածության հիմնական պատճառը վարչական մարմինների թերի աշխատանքն է

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում` դատարանների գերծանրաբեռնվածության և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ քննարկում ժամանակ Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը ևս մի շարք դժվարություններ մատնանշեց: 

Ռուզաննա Ազրոյանն ասաց, որ ի տարբերություն քաղաքացիական գործեր քննող դատարանների, իրենց պարագայում մի կողմը միշտ վարչական մարմինն է: Դատավորի խոսքերով` վարչական դատարանի ծանրաբեռնվածության հիմնական պատճառն այն է, որ վարչական մարմինները թերի են աշխատում: Այդ մարմիններն անձանց մոտ վստահություն չեն վայելում և քաղաքացիները նախընտրում են անմիջապես դիմել դատարան, այլ ոչ թե փորձել վեճը լուծել արտադատական կարգով:

Ռուզաննա Ազրոյանը նշեց, որ վարչական մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրաձնելու պարագայում  վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը կնվազի:

Դատավորի դիտարկմամբ` առանց որևէ գումար ծախսելու, զուտ օրենսդրական կարգավորումներով կարելի է թեթևացնլ դատարանների գերծանրաբեռնվածությունը: Օրինակ բերեց գրավոր ընթացակարգով գործերը քննելուն: Ազրոյանն ասաց, որ քիչ թվով գործեր են, որ քննվում են գրավոր ընթացակարգով, հակառակի դեպքում դատարանների ծանրաբեռնվածությունը 30-40%-ով կնվազի:

Ռուզաննա Ազրոյանն ասում է, որ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը պիտի դուրս գա վարչական դատարանի գործառույթներից: Մասնավորապես, ըստ դատավորի, Լեզվի կոմիտեն ոչ թե պիտի դիմի դատարան ու պահանջի անձին ենթարկել վարչական պատասխանատվության, այլ ինքը պատասխանատվության միջոց կիրառի, որից հետո միայն այդ ակտը դատական վեճի առարկա դառնա:

Դատավոր Ազրոյանը նշեց, որ ընտանեկան բռնության հետ կապված գործերը ևս վերապահված են վարչական դատարանի քննությանը:  Օրենքով սահմանված է, որ 72 ժամվա ընթացքում գործն ընդունել վարույթ, ձեռք բերել ապացույցներ, նիստ նշանակել և վճիռ հրապարակել: Սա այն դեպքում, երբ վերաքննիչ վարչական դատարանի համար բողոքը քննելու ժամկետ սահմանված չէ, հետևաբար այդ գործը կարող են քննել 1 կամ 2 տարի հետո` հաշվի առնելով իրենց գերծանրաբեռնվածությունը:

Ռուզաննա Ազրոյանն ասում է, որ սա այն գործերից է, որը կարող է ավարտվել վարչական դատարանում և չգնալ վերաքննիչ դատարան, այնտեղ բեկանվի, նորից ուղարկվի վարչական դատարան: Նշեց, որ իր վարույթում կան դեռևս 2011թ-ի գործեր, որոնք շրջապտույտի մեջ են ընկել:

Դատավորը նշեց, որ որոշ գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունը պետք է սահմանափակվի, ինչպես լինում է, օրինակ ընտրական վեճերի դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter