
ԱՄՆ-ում մեկնարկել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը
ԱՄՆ-ում սկսվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկության հիմնական օրը։ Տեղի ժամանակով առավոտյան 5-ին (Երևանի ժամանակով՝ 14:00-ին) Վերմոնտ նահանգում բացվել է մի քանի ընտրատեղամաս։
Քվեարկության ընթացքում ամերիկացիներն ամբողջությամբ կվերընտրեն Ներկայացուցիչների պալատի անդամներին, ինչպես նաև Սենատի 100 անդամից 35-ին։ Կոնգրեսի ընտրություններից զատ, 36 նահանգում և ԱՄՆ անդրծովյան 3 տարածքում կկայանան նահանգապետերի ընտրություններ, իսկ 46 նահանգում ամբողջությամբ կամ մասնակի կվերընտրվեն օրենսդիր մարմինները։
Ավելի քան 42 միլիոն ընտրող, դեռևս մինչև հիմնական ընտրատեղամասերի բացումը, քվեարկել էին փոստի միջոցով։ Ամենավերջինը կփակվեն Ալյասկայի ընտրատեղամասերը (Երևանի ժամանակով նոյեմբերի 9-ի առավոտյան ժամը 10:00-ին)։
Հիմա Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կազմում են դեմոկրատները։ Սենատում հանրապետականներին պատկանում է 50 մանդատ, դեմոկրատներին՝ 48։ Եվս երկու մանդատ էլ գտնվում է անկախ քաղաքական գործիչների ձեռքում, որոնք առավել հաճախ աջակցում են դեմոկրատներին։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ նոր ընտրությունների արդյունքում հանրապետականները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի երկու պալատներում էլ։
Լուսանկարը՝ gallup.com-ից
Մեկնաբանել