HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լրագրողներն այդպես էլ Վարդան Օսկանյանի բերանից չլսեցին, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է

««Բարգավաճ Հայաստան կուսակցությունը» խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է: Մենք ճշտին ճիշտ ենք ասելու, մեր կարծիքով` սխալին սխալ: Մի խոսքով` հիմնականում փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հասարակության մեջ»,- այսօր ԿԸՀ-ում պատգամավորական մանդատ ստանալուց հետո հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Նա նշեց, որ քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն խոսել է քաղաքական, տնտեսական եւ սոցիալական փոփոխությունների մասին եւ ժողովրդին տրված խոստումները փորձելու են ծրագրերի միջոցով իրականություն դարձնել խորհրդարանում:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է մնալ այլընտրանք այսօր գործող իշխանություններին, շարունակելու է մնալ այլընտրանք խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը, եւ մենք շարունակելու ենք փորձել իրականացնել մեր ծրագրերը: Եթե կբերվեն օրենքներ, որոնք մեր տեսանկյունից համապատասխանում են հասարակության շահերին, մենք կաջակցենք այդ օրենքների անցկացմանը, եթե չեն համապատասխանում եւ գտնում ենք, որ հակասում են հասարակության, ժողովրդի շահերին անպայման կպայքարենք դրա դեմ»,- ավելացրեց Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ-ական պատգամավորն ամեն կերպ խուսափում էր նշել, որ ԲՀԿ-ն ըննդիմություն է: Լրագրողները Վ. Օսկանյանից հետաքրքրվեցին, թե ինչու է խուսափում այդ բառն ասել:

«Գիտեք, արդեն ասվել է, որ մենք կլինենք կառուցողական դաշտում, բայց  մենք այլընտրանք ենք լինելու գործող իշխանություններին, որովհետեւ այսօր քաղաքական լծակները գտնվում են քաղաքական մեծամասնության, կառավարության մոտ»,- ավելացրեց Վարդան Օսկանյանը:

Պատգամավորը նշեց, որ եթե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ կոալիցիա չի ձեւավորվել, ապա դա նշանակում է, որ երկու քաղաքական ուժերի միջեւ եղել է ծրագրային լուրջ տարբերություն, եւ այստեղ պաշտոնների բաշխումն ամենեւին կապ չունի: Ըստ նրա` վիճակից շահելու է երկիրը, ժողովուրդը եւ Ազգային ժողովի աշխատանքները: «Այսօր մենք ավելի մոտ ենք իրական խորհրդարանի, քան երբեւիցէ եղել է»,- հավելեց Վարդան Օսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter