
Վլադիմիր Զելենսկին Բենյամին Նեթանյահուին հրավիրել է Կիև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին հրավիրել է Կիև։ Համաձայն Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Ուկրաինայի առաջնորդը Նեթանյահուին է զանգահարել երկուշաբթի երեկոյան։
Ուկրաինայի նախագահը շնորհավորել է իսրայելցի քաղաքական գործչին հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ նա կպահի իր խոստումը, որը տվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Միևնույն ժամանակ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցից հետո սոցիալական ցանցերում գրել է, որ Նեթանյահուի հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների հիմնական ասպեկտները։ «Կարծում եմ բոլորին հասկանալի է, թե ինչ է ընդգծում Ուկրաինան և ինչպիսի անվտանգ շեշտադրում է անում Իսրայելը։ Հավատում եմ, որ կարող ենք էականորեն ուժեղացնել մեր պետությունը։ Առավել ևս, որ սպառնալիքները մեզ համար հոգեհարազատ են»,- գրել էր Զելենսկին։
Զուգահեռաբար, Yediot Aharanot թերթը, հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան իր անանուն աղբյուրներին, գրել է, որ Զելենսկին Նեթանյահուին խնդրել է զենք մատակարարել Ուկրաինային։
«Լիկուդ» կուսակցությունը Իսրայելում հաղթել էր խորհրդարանական վերջին ընտրությունները, իսկ Իսրայելի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն դարձյալ կգլխավորի այդ երկրի կառավարությունը։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել