HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ նախագահի խորհրդականը հաստատել է Ռուսաստան-ԱՄՆ շփումների մասին լուրերը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել է լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ նա բանակցություններ է վարել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ մասին Guardian-ի փոխանցմամբ Սալիվանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նա չի հստակեցրել՝ արդյոք բանակցությունները եղել են Կրեմլի ներկայացուցիչների հետ, սակայն հաստատել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բանակցությունների փաստը։

«Մենք հնարավորություն ենք ունեցել բարձր մակարդակով շփումներ ունենալ Ռուսաստանի հետ, որոնք ուղղված էին միջուկային զենքի կիրառման ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև՝ որ տեղ հասցնենք դրա հնարավոր կիրառման հետևանքները։ Մենք չենք գաղտնազերծել ալիքները, որոնց միջոցով արվել են այդ շփումները, որ դրանք պաշտպանենք»,- ասել է Սալիվանը։

Ավելի վաղ, The Wall Street Journal-ը և Reuters-ը հայտնել էին, որ վերջին ամիսներին Ջեյք Սալիվանը շփումներ է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Նշվում էր, որ ռուսաստանցի պաշտոնյաների հետ բանակցությունների նպատակը չի եղել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, այլ «սրման ռիսկից պաշտպանությունը» և կապի ալիքները բաց պահելու ցանկությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հրաժարվել էր մեկնաբանել WSJ-ի հրապարակումը: Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը չէր հաստատել, բայց և չէր էլ հերքել տեղեկատվությունը, սակայն հայտնել էր, որ Մոսկվայի հետ Վաշինգտոնի շփումներն ուղղված են երկրների միջև ռիսկերի կրճատմանը։

Լուսանկարը՝ Carolyn Kaster/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter