HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հանրապետականները հաղթում են Ներկայացուցիչների պալատի ընտրություններում

ԱՄՆ-ում ավարտվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը։ Նոյեմբերի 8-ին այդ երկրի բնակիչները ամբողջական կազմով վերընտրել են Ներկայացուցիչների պալատին, սենատի մեկ երրորդը և 50 նահանգների նահանգապետերից 36-ին։

Նույն օրը կայացել են նաև ռեգիոնալ և մունիցիպալ մակարդակի ընտրությունները։ Վերջին ընտրատեղամասերը նոյեմբերի 9-ի առավոտյան փակվել են Ալյասկայում և Հավայիում։ Քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը դեռևս շարունակվում է։ 

Վերջին տվյալներով հանրապետականները հաղթում են Ներկայացուցիչների պալատում։ Համաձայն լրատվամիջոցների՝ մանդատների մեծամասնությունը բաժին կհասնի Հանրապետական կուսակցությանը։ The New York Times-ի տվյալներով՝ նրանք կունենան 435 մանդատից 197-ը, իսկ դեմոկրատները՝ 172-ը։ CNN-ի տվյալներով՝ հանրապետականներին բաժին կհասնի 199 մանդատ, իսկ դեմոկրատներին՝ 178։ Fox News-ն էլ հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կունենան 199 մանդատ, իսկ դեմոկրատները՝ 172։ NBC-ն էլ նշում է, համապատասխանաբար, 220 և 215 թվերը։

Ինչ վերաբերում է Սենատին, ապա դրա վերահսկողության նկատմամբ պայքարը շարունակվում է երկու կուսակցությունների միջև։ Սկզբում լրատվամիջոցները հավասար ձայներ էին տալիս երկու կուսակցություններին էլ։ Ավելի ուշ դեմոկրատներն առաջ անցան։ NBC-ի և The New York Times-ի տվյալներով՝ Սենատում Դեմոկրատական կուսակցությանը 100 հնարավոր մանդատից բաժին կհասնի 48-ը, իսկ Հանրապետականներին՝ 47-ը։ CNN-ի և Fox News-ի տվյալներով՝ կուսակցությունները շարունակում են հավասար պայքարը՝ նրանցից յուրաքանչյուրին 48 մանդատ։

Ընդ որում, ինչպես նշում է CNN-ը, և’ դեմոկրատներին, և’ հանրապետականներին հաջողվել է պահպանել Սենատում որոշիչ տեղերը։ Նախնական տվյալներով՝ դեմոկրատները հաղթել են երկու կարևոր նահանգներում՝ Կոլորադոյում (Մայքլ Բենեթ) և Նյու Հեմփշիրում (Քրիս Փափաս) և էական տարբերությամբ հաղթում են նաև Արիզոնայում։ Այս նահանգում քվեաթերթիկների կեսի հաշվարկի արդյունքում, ինչպես նշում են Fox News-ը և CNN-ը, դեմոկրատ Մարկ Քելիին աջակցել է ընտրողների 56 %-ը, իսկ հանրապետական Բլեյք Մասթերսին՝ 41 %-ից մի փոքր ավելին։

Փենսիլվանիայում քվեաթերթիկների ավելի քան 90 %-ից ավելի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը 2,5 %-ով շրջանցել է հանրապետական Մեհմեթ Օզին։ Եվս մեկ կարևոր նահանգում՝ Ջորջիայում, գործող դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը շրջանցում է իր հանրապետական մրցակցին։ Այդուհանդերձ, հանրապետականները հաղթել են Ֆլորիդայում (Մարկ Ռուբիո) և Օհայոյում (Ջեյ Դի Վենս)։

Նահանգապետերի ընտրություններում, CNN-ի նախնական տվյալներով, հանրապետականները հաղթում են 16 նահանգներում, իսկ դեմոկրատները՝ 11-ում։ Գլխավոր հաղթանակներից մեկը դարձել է Ֆլորիդայում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոն Դեսանտիսի վերընտրությունը։ Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը, նրան հաջողվել է ստանալ լատինաամերիկյան բնակչության աջակցությունը, որն ավանդաբար քվեարկում է դեմոկրատների օգտին։

Ընտրողների մեծամասնությունը դժգոհ է Ջո Բայդենի երկամյա նախագահությունից։ Հարցումների համաձայն, որոնք իրականացվել են ընտրատեղամասերի մոտ, ընտրողների 53 %-ը չի ցանկանում, որ ԱՄՆ գործող նախագահը 2024 թվականին դարձյալ մասնակցի ընտրություններին։ Հարցվածների կեսից ավելին հայտարարել են, որ Բայդենի քաղաքականությունը վնասում է երկրին, մոտ մեկ երրորդն էլ հակառակ տեսակետն ունի։ Իր հերթին, գլխավոր գործոնը, որը մեծ դերակատարություն է ունեցել միջանկյալ ընտրությունների քվեարկության ժամանակ, գնաճն էր, իսկ երկրորդ տեղում՝ աբորտների արգելքը։

Իլյուստրացիան՝ The Times-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter