HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խերսոնի մարզում զոհվել է ռուսական վարչակազմի փոխղեկավարը

Խերսոնի օկուպացիոն ուժերի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը զոհվել է ավտովթարի ժամանակ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով «ռազմաքաղաքացիական վարչակազմի» մամուլի ծառայությանը։

«Զոհվել է Կիրիլ Ստրեմոուսովը, Խերսոնի մարզի փոխնահանգապետը։ Տեղեկությունը ճշմարտացի է, անձամբ գիտեմ։ Հանգամանքները՝ հետո»,- հայտնել է «Աշխարհին բարություն, Ղրիմի կամավորները» հասարակական կազմակերպության ղեկավար Վալերիա Պետրուսևիչը։

Խերսոնի մարզի «առողջապահության նախարար» Վադիմ Իլմիևը լրագրողներին հայտնել է, որ ավտովթարը տեղի է ունեցել Խերսոն-Արմյանսկ ավտոմայրուղու վրա։ «Հենց նոր իմացել եմ Կիրիլ Ստրեմոուսովի մահվան մասին։ Վերջերս էի նրա հետ անձամբ ծանոթացել։ Նա Ռուսաստանի իսկական հայրենասեր էր, անվախ և համարձակ, ցանկացած իրավիճակում կապի մեջ էր մնում և իր պարտքը համարում Խերսոնի մարզի բնակիչներին տեղեկացնել տեղի ունեցողի մասին։ Այդպես էր նաև այսօր առավոտյան։ Դա անդառնալի կորուստ է»,- գրել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

Ի սկզբանե Ստրեմոուսովի մահվան մասին գրել էր Readovka-ն։ Ավելի ուշ, տեղեկատվությունը հաստատել էր նաև WarGonzo ալիքի հեղինակ Սեմյոն Պեգովը։ Նա, հղում անելով Ստրեմոուսովի անձնական վարորդին, հայտնել էր, որ նա զոհվել է Գենիչեսկի մոտ։

Տելեգրամյան որոշ ալիքներ հայտնել էին, որ Ստրեմոուսովի հետ մեքենայում եղել է նաև «Комсомольская правда»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։ Վերջինս, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը։

«Զարմանքով իմացա, որ ավտովթարի պահին մեքենայում եղել եմ Ստրեմոուսովի հետ միասին և ողջ եմ մնացել։ Ես նրա հետ նույն մեքենայում չեմ եղել և չգիտեմ, թե որտեղ է վթարվել։ Ես նրան անձամբ միայն մեկ անգամ եմ տեսել՝ մեկ շաբաթ առաջ»,- հայտնել է նա։

Լուսանկարը՝ РИА Новости-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter