
Twitter-ը գնելու պատճառով Իլոն Մասկի կարողությունը նվազել է 70 միլիարդ դոլարով
Իլոն Մասկի կարողությունն այն պահից, երբ ապրիլին հայտարարեց Twitter սոցիալական ցանցի ձեռքբերման մտադրության մասին, նվազել է 70 միլիարդ դոլարով։ Նման հաշվարկ արել է Reuters գործակալությունը։
Համաձայն Forbes-ի միլիարդատերերի վարկանիշի, որը թարմացվում է իրական ժամանակահատվածում, նոյեմբերի 8-ին Մասկի կարողությունն իջել է 200 միլիարդ դոլարի շեմից։
Լրագրողները դա կապում են նրա կազմակերպության՝ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման հետ։ Ներդրողներն ազատվում են Tesla-ի բաժնետոմսերից, քանի որ մտահոգություններ ունեն, որ Մասկը սկսել է էականորեն ավելի շատ ուշադրություն դարձնել Twitter-ի զարգացմանը։ Արդյունքում Tesla-ն կորցրել է իր շուկայական արժեքի գրեթե կեսը, որը հիմա կազմում է 622 միլիարդ դոլար։
Այդուհանդերձ, Իլոն Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդ՝ գրեթե 40 միլիարդ դոլարով շրջանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող Բեռնար Արնոյին, որը Louis Vuitton ընկերության սեփականատերն է։
Մասկը Twitter-ի ձեռքբերման գործարքն ավարտել էր հոկտեմբերի 27-ին՝ ընկերության համար վճարելով 44 միլիարդ դոլար։
Իլյուստրացիան՝ REUTERS/Dado Ruvic/Illustration
Մեկնաբանել